Մասնագիտական կողմնորոշման այց Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում
Դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով իրականացվող տեղեկատվական հերթական հանդիպումը Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում էր։
ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանը մասնակիցներին ծանոթացրեց բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգին և գործընթացին, ընդունելության հիմնական ու լրացուցիչ փուլերի առանձնահատկություններին: Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի դիմորդների հետ տարվող աշխատանքների համակարգող Մեսրոպ Ղալաչյանն էլ մասնակիցներին ներկայացրեց ուսումնառության ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորություններն ու արտոնությունները, բուհում գործող զեղչային համակարգը, ԲՏՃՄ ուղղությունների գծով սովորող ուսանողներին պետության կողմից տրամադրվող կրթաթոշակի չափը (70․000 ՀՀ դրամ)։
Հանդիպմանը ներկա էին նաև տարածաշրջանի այլ գյուղերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ։