Վիկտորինա խաղ-մրցույթ
Ուսանողական շաբաթվա շրջանակներում հերթական միջոցառումը ՇՊՀ-ի «Բանականության բանալի» ակումբում էր, որտեղ տեղի ունեցավ Վիկտորինա խաղ-մրցույթ։ Խաղին մասնակցում էին վեց թիմեր։ Վիկտորինայի ընթացքում հնչեցին հարցեր տարբեր ոլորտներից, իսկ միավորները բաշխվեցին ըստ ներկայացված ճիշտ պատասխանների։
Անհատական և խմբային մրցափուլերի արդյունքում հաղթող ճանաչված «Վիկտորիա» թիմի անդամները ստացան խրախուսական մրցանակներ։