«Վարդան Մամիկոնյանի թագավոր լինելու հարցի շուրջ» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Վարդան Մամիկոնյանի թագավոր լինելու հարցի շուրջ» թեմայով, որի բանախոսն էր պ․գ․դ․, դոցենտ Հ․ Խորիկյանը։
Սեմինարի ընթացքում բանախոսը մասնավորապես շեշտադրեց այն փաստը, որ Ավարայրի ճակատամարտին Վարդան Մամիկոնյանը մասնակցել է որպես հայոց թագավոր՝ հղում անելով աղբյուրագիտությանը և հենվելով գիտական ուսումնասիրությունների ձեռքբերումների վրա։
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ հարց ու պատասխան։