ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Վերջին զանգի առթիվ

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ Ձեզ Վերջին զանգի տոնի առթիվ: Թո՛ղ լավատեսությունն ու հավատը, որով դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ, երբեք ձեզ չլքեն։ Անկախ ձեր ընտրած մասնագիտությունից և նախասիրություններից՝ կյանքի ճանապարհներն ուր էլ ձեզ տանելու լինեն, դպրոցական տարիներին ստացած հարուստ գիտելիքների պաշարը ծառայեցրե՛ք ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի։

Բարի երթ և նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում ձեզ, սիրելի շրջանավարտներ։

Սիրով՝ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյան