ՇՊհ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը հանրապետության տոնի առթիվ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։

1918 թվականի մայիսի 28-ին հավաքական կամքի և անկոտրում ոգու շնորհիվ ի կատար ածվեց hայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը, և այս օրը դարձավ մեր երկրի անկախության ու ազատության խորհրդանիշը։

Մաղթում եմ, որ լինենք միասնական և արժանի՝ այս օրը կերտած մեր հերոսներին։