Շիրակի պետական համալսարանի հիմնական դպրոցը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելություն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի   հիմնական դպրոցը հայտարարում է 2023-2024 ուստարվա 5-9-րդ դասարանների աշակերտների ընդունելություն։

Դասապրոցեսը կիրականացվի արհեստավարժ մանկավարժների կողմից՝ նյութատեխնիկական բազայով հագեցած լավագույն շենքային պայմաններում:

Քաղաքի տարբեր մասերից աշակերտների  անվճար տեղափոխումը դպրոց կապահովվի ՇՊՀ-ի աշակերտական ավտոբուսով։

Ընդունվելով ՇՊՀ-ի հիմնական դպրոց՝ դուք կունենաք շարունակական կրթության հնարավորություն՝ հիմնական դպրոցից դեպի ՇՊՀ-ի ավագ դպրոց։

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-16:00։

Հասցե՝ ք․ Գյումրի, Թումանյան 85

Հեռախոս՝ +37477 11 24 28,  +37494 32 72 40