Շիրակի պետական համալսարանում անցկացվեց Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Շիրակի պետական համալսարանում այսօր անցկացվեց Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին առկա և առցանց ձևաչափովմասնակցում էին խորհրդի 20 անդամներից 13-ը։

Օրակարգի թեմաներն էին

1. ՇՊՀ-ի նոր կառուցվածքի հաստատումը
2. ՇՊՀ-ի նոր հաստիքացուցակի հաստատումը
3. ՇՊՀ-ի ռեկտորի՝ 2021-2022 ուստարվագործունեության հաշվետվության լսումը և գնահատումը
4. ՇՊՀ-ի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրության հարցը

Ե Սերոբյանը ներկայացրեց այն սկզբունքներն ու հիմքերը, որոնցով առաջնորդվել է հանձնաժողովը կառուցվածքային փոփոխությունների առաջարկվողտարբերակը կազմելիս՝ համեմատականներանցկացնելով գործող տարբերակի հետ։ Մանրամասն ներկայացրեց առաջարկվող կառուցվածքային տարբերակին համապատասխան կազմված հաստիքացուցակը։ Քվեարկությունների արդյունքում օրակարգային բոլոր հարցերնընդունվեցին միաձայն։