Շիրակի պետական համալսարանում էր հրապարակախոս, բարեգործ Մարո Մադոյանը

Այսօր ՇՊՀ-ում էր հրապարակախոս, բարեգործ, բուհի լավագույն բարեկամ Մարո Մադոյանը, ով երկար տարիներ արդյունավետ համագործակցում է համալսարանի հետ՝ բազմիցս աջակցելով ուսանողներին։ Այսօր ևս Մարո Մադոյանը ձեռնունայն չէր եկել նա իր հոր՝ թատերագետ Ռազմիկ Մադոյանի անունը կրող լսարանին նվիրաբերեց նոր և ժամանակակից պրոյեկտոր։

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհակալություն հայտնեց Մ․ Մադոյանին բուհի հանդեպ սրտացավ վերաբերմունքի և մշտապես աջակից լինելու համար։