ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Սիրելի′ հայրենակիցներ, ավարտին է մոտենում 2024 թվականը։ Շուտով շրջելու ենք մեր տարեգրության ևս մեկ էջ:

Անցնող տարին Շիրակի պետական համալսարանի համար հիշարժան էր, քանի որ լրացավ համալսարանի հիմնադրման 90-ամյակը։ Այս պատմական տարեդարձը հիանալի առիթ էր բոլորիս համար՝ վերագնահատելու և արժևորելու Շիրակ աշխարհի մայր բուհի անցած ճանապարհն ու դերը մեր երկրի բարձրագույն կրթության համակարգում և նոր նպատակներ սահմանելու։

Սիրելի՛ գործընկերներ, թո՛ղ գալիք 2025 թվականը մեզ համար լինի նոր նվաճումների և զարգացման ճանապարհի ամրապնդման տարի։ Շիրակի պետական համալսարանը շարունակելու է առաջնորդվել գիտելիքի, նորարարության և բարձր արժեքների պահպանման սկզբունքներով։

Մաղթում եմ, որ գալիք տարին լինի խաղաղության, սիրո, բարօրության և հաջողությունների տարի։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ…