Տարեմուտի միջոցառում ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ տարեմուտի տոնական գեղեցիկ միջոցառում աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ։

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը ռեկտոր Երվանդ Սերոբյանի և իր անունից շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ՝ մաղթելով արգասաբեր աշխատանքային տարիներ և ստեղծագործական նոր հաջողություններ։

Միջոցառման ընթացքում կտրվեց Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակի խորհրդանշով տոնական տորթը՝ դառնալով օրվա ամենագեղեցիկ և հիշարժան պահերից մեկը։