ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ Ե․ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՌԹԻՎ

 

Սիրելի՛ երեխաներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ տարվա ամենալուսավոր և ամենապայծառ տոներից մեկի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Երեխաների պաշտպանությունը, նրանց կրթության և դաստիարակության հարցերը մշտապես եղել և մնում են առաջնային հայ հասարակության համար։ Մեր՝ մեծահասակներիս պարտքն է պաշտպանել ու խնամել ձեզ, նպաստել ձեր հոգևոր, բարոյական ու մտավոր զարգացմանը։

Սիրելի՛ փոքրիկներ, ձեզանից յուրաքանչյուրն անկրկնելի է և արժանի է ամենալավին։ Թո՛ղ այս օրը, ինչպես նաև ձեր կյանքի բոլոր օրերը, լցված լինեն անսպառ ուրախությամբ, ջերմությամբ և խաղաղությամբ։ Թո՛ղ ձեր բոլոր երազանքները վերածվեն իրականության։

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, ինչպես նաև ձեր ծնողներին՝ այս հիասքանչ տոնի առթիվ՝ մաղթելով ձեզ խաղաղ, անհոգ մանկություն և բարեկեցիկ ապագա: