ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

 

Սիրելի′ հայրենակիցներ, ավարտին է մոտենում 2023 թվականը: Շուտով շրջելու ենք մեր տարեգրության ևս մեկ էջ:

Հայաստան աշխարհի համար անցնող տարին, անկասկած, լի էր դառնություններով և կորուստներով։ Թող հետևում մնան բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, թող Նոր տարին մեզ բերի առաջընթացի նոր հնարավորություններ և նոր հորիզոններ։

Սիրելի՛ գործընկերներ, Նոր տարին նոր սկզբի և նոր ծրագրերի իրականացման մեկնարկ է։ Թող 2024 թվականը մեր հայրենիքի և մեր համալսարանի համար դառնա առաջընթացի, միաբանության, միահամուռ կամքի և զարթոնքի տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ․․․