ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

Մայիսի 28-ը մեր ժողովրդի պատմության ամենափառավոր և խորհրդանշական էջերից մեկն է։ Այս օրը մենք խոնարհվում ենք մեր ազատամարտերի անմահ հերոսների հիշատակի առջև, որոնց անձնազոհության շնորհիվ վերածնվեց հայկական պետականությունը՝ որպես անկախ Հայաստանի Հանրապետություն։

Մայիսի 28-ը միայն հաղթանակի օր չէ, այն ազգային արժանապատվության, միասնության և ազատ ապրելու կամքի խորհրդանիշ է։

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, վստահ եմ, որ ձեր գիտելիքների, ստեղծարար ու համախմբված աշխատանքի շնորհիվ մենք շարունակելու ենք ամրապնդել մեր անկախ պետության հիմքերը և կերտել արժանապատիվ ապագա։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, համերաշխություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության։

Շնորհավո՛ր Մայիսի 28: