ՇՊՀ-ում մեկնարկել են պետական ամփոփիչ ստուգումները

Մայիսի 25-ից մինչև հունիսի 9-ը Շիրակի պետական համալսարանում կանցկացվեն մագիստրոսական թեզերի և բակալավրի ավարտական աշխատանքների պաշտպանությունները։

Այս տարի ավարտական կուրսերի ուսանողների ընդհանուր թիվը բակալավրի առկա, հեռակա ուսուցման համակարգերում և մագիստրատուրայում կազմում է շուրջ 550։

Պետական ամփոփիչ ստուգման առաջին օրն սկսվեց Կենսաբանություն, Դեղագործական քիմիա, Սոցիալական աշխատանք, Պատմություն,  Նախնական զինվորական պատրաստություն մասնագիտությունների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությամբ։

Սիրելի՛ ուսանողներ, մաղթում ենք ձեզ հաջողություն և բարձր գնահատականներ։

« of 3 »