ՇՊՀ-ի ավագ դպրոցում հնչեց «Վերջին զանգը»

ՇՊՀ-ի նիստերի դահլիճում այսօր տոնական ու հուզիչ մթնոլորտ էր: Ավագ դպրոցի շրջանավարտների համար հնչեց դպրոցական կյանքի խորհրդանշական  «Վերջին զանգը»։ Նախորդ օրն էլ ՇՊՀ-ի հիմնական դպրոցում անցկացվել էր «Վերջին դասի» միջոցառումը՝ ամփոփելով ևս մեկ ուսումնական տարի։

Այս օրը շրջանավարտների համար դարձավ մի ամբողջ պատմության ավարտ և միաժամանակ նոր ճանապարհի սկիզբ՝ լի երազանքներով, ջերմ հիշողություններով և ապագայի հանդեպ մեծ հավատով։ Դպրոցական տարիների ամեն մի ակնթարթ վերածվել էր ջերմ հիշողության, որը դեռ երկար կմնա նրանց սրտերում։

Միջոցառման ընթացքում գիտական գործուղման շրջանակներում Ստոկհոլմում գտնվող ՇՊՀ-ի ռեկտոր Ե. Սերոբյանը տեսակապի միջոցով շնորհավորեց բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, մեծ ձեռքբերումներ և վստահ քայլեր կյանքի նոր փուլում։

Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքով հանդես եկան նաև ՇՊՀ-ի ռեկտորի պարտականությունները կատարող Ա. Վալեսյանը, Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի պետ-տնօրեն Ա. Դավինյանը և այլք։

Միջոցառումն անցավ ջերմ և հանդիսավոր մթնոլորտում։

Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին և մաղթում գիտելիքառատ ու նորանոր նվաճումներով լի ճանապարհ:

« of 7 »