ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է 2026/2027 ՈւՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈւՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ
ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է 2026/2027 ՈւՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈւՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ` ՊԵՏՈւԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈւՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԸՍՏ ՀԵՏԵՒՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵՐԻ
I ՓՈւԼ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ, ԺԱՄԿԵՏՆԵՐ
| Հ/Հ | Դասիչը,Կրթական ծրագիրը | Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) |
| 1 | 2 | 3 |
| 1. | 011301.01.7 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա | 2 |
| 2. | 011401.01.7 Կենսաբանություն | 1 |
| 3. | 011401.03.7 Աշխարհագրություն | 1 |
| 4. | 011401. 04.7 Ֆիզիկա | 1 |
| 5. | 011401.05.7 Մաթեմատիկա | 1 |
| 6. | 011401.09. 7 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ | 1 |
| 7. | 011401.16.7 Նախնական զինվորական պատրաստություն | 1 |
| 8. | 011401.18.7 Պատմություն | 2 |
| 9. | 011401.19.7 Հայոց լեզու և գրականություն | 2 |
| 10. | 011401.20.7 Ռուսերեն և գրականություն | 1 |
| 11. | 011401.21.7 Անգլերեն և գրականություն | 1 |
| 12. | 031301.01.7 Հոգեբանություն | 3 |
| 13. | 041301.01.7 Կառավարում (ըստ ոլորտի) | 2 |
| 14. | 011101.04.7 Կրթության կազմակերպում | 2 |
| 15. | 042101.01.7 Իրավագիտություն | 1 |
| 16. | 011302.04.7 Լոգոպեդիա | 3 |
| 17. | 011302.05.7 Հատուկ մանկավարժություն | 3 |
| 18. | 092301.01.7 Սոցիալական աշխատանք | 2 |
| 19. | 101501.02.7 Կայուն զբոսաշրջություն | 2 |
Դիմում-հայտը լրացնելու ժամանակ հարկավոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին
Ընդունելության դիմում-հայտը լրացվում է տեղում՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում
Դիմում-հայտին կցվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև.
- Անձը հաստատող փաստաթուղթ և պատճենը,
- դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
- ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
- 3 լուսանկար (3×4 չափի),
- տպագրված կամ տպագրման ներկայացված գիտական աշխատանք/ներ/ի ցուցակը (առկայության դեպքում),
- ընդունելության ծառայությունների համար ՇՊՀ 163528999994 հաշվեհամարին վճարված 2000 դրամի անդորրագիր,
- կազմակերպության կողմից սահմանված այլ փաստաթղթեր։
Առաջին փուլի մրցույթին մասնակցելու համար դիմել 2026թ. հունիսի 8-ից 19-ը, ժամը 1030-ից 1630-ը /ընդմիջում՝ 13:00-14:00/, բացի շաբաթ և կիրակի օրերից:
** Ուշադրություն, մինչև ս.թ. հուլիսի 31-ը զորացրման ենթակա և մագիստրատուրա դիմելու ցանկություն հայտնող դիմորդների դիմում-հայտերը կարող են լրացնել նրանց ծնողները կամ նրանց կողմից լիազորված անձինք՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկանք:
* Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
* Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
* Ընդունող հանձնաժողովը, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) կարծիքի հաշվառմամբ, ուսումնասիրում և քննարկում է վերջինիս կողմից ներկայացրած մրցույթի հավակնորդների ցուցակները և ըստ մասնագիտությունների, բազային կրթության ընթացքում ուսումնասիրած դասընթացների ցանկի հաշվառմամբ, իրականացնում է մրցույթ:
Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
- նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
Ծանոթություն*
Մրցույթի արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած դիմորդները կարող են երկրորդ փուլի ընդունելության ժամանակ դիմում-հայտ լրացնել և մրցութային կարգով զբաղեցնել վճարովի հիմունքներով հատկացված տեղերը:
