ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
Սիրելի՛ երեխաներ,
Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով:
Ձեր ժպիտների, երազանքների և անկեղծության մեջ է մեր հայրենիքի վաղվա զարգացումն ու առաջընթացը։
Մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ դուք կկարողանաք ազատ մտածել, ստեղծագործել, սովորել և վստահությամբ կառուցել ձեր ապագան։
Այս տոնական օրվա առթիվ մաղթում եմ բոլոր երեխաներին խաղաղ ու անհոգ մանկություն, առողջություն, հաջողություններ և պայծառ ապագա։
Թո՛ղ յուրաքանչյուր երեխայի կյանք լցված լինի ջերմությամբ, հավատով ու երջանկությամբ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, ինչպես նաև ձեր ծնողներին, այս լուսավոր տոնի առթիվ:
