ՇՊՀ-ում շարունակվում են պետական ամփոփիչ ստուգումները

Շիրակի պետական համալսարանում մայիսի 25-ից մեկնարկել են պետական ամփոփիչ ստուգումները, որոնք շարունակվում են ըստ հաստատված ժամանակացույցի։

Անցած մեկ շաբաթվա ընթացքում պետական ամփոփիչ ստուգումներին մասնակցել են համալսարանի երեք ֆակուլտետների շուրջ  270 ուսանողներ։

Պետական ամփոփիչ ստուգումները կարևոր փուլ են ուսանողների կրթական գործընթացում՝ հնարավորություն տալով գնահատելու ուսումնառության տարիներին ձեռք բերված տեսական գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները։

Հանձնաժողովների անդամները բարձր են գնահատել  ուսանողների պատրաստվածության մակարդակը և մասնագիտական գիտելիքները։

Նշենք, որ այս տարի Շիրակի պետական համալսարանում պետական ամփոփիչ ստուգումներին մասնակցում է շուրջ 550 ուսանող:

« of 5 »