Հրավիրում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն
Տեղեկացնում ենք, որ ԹԻՀԿ ՀԿ-ի Հակակոռուպցիոն առցանց ակադեմիա հարթակում (https://tiac.uteach.io) հասանելի է դարձել ընտրություններին և ընտրական գործընթացներին նվիրված «Ընտրություններ» ուսուցողական մոդուլը։
Այս մոդուլով ուսումնառողները կուսումնասիրեն ընտրությունների և ընտրական համակարգերի հիմնարար սկզբունքները, ընտրական գործընթացի փուլերը, ինչպես նաև ընտրություններին մասնակցող հիմնական դերակատարների գործառույթներն ու փոխգործակցությունը։ Մոդուլն անդրադառնում է նաև ընտրախախտումների տեսակներին, դրանց կանխարգելման և բացահայտման մեխանիզմներին։
Ուսուցման նյութերը ներառում են տեսադասեր, տեքստային և անիմացիոն բովանդակություն, իսկ թեմատիկ թեստերը հնարավորություն են տալիս ամրապնդել ստացված գիտելիքները։
Մոդուլի ավարտին մասնակիցները կարող են ստանալ հավաստագիր։
