Շիրակի պետական համալսարանի ուսանողուհին լավագույնների թվում է
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,
Ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Շիրակի պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Անահիտ Վարագյանը ընդգրկվել է այն 30 հաղթողների կազմում, ովքեր իրավունք են ստացել մասնակցելու Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ անցկացվող «Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության ու որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» թեմայով դասընթացին: Նշենք, որ մասնակցության հայտ էին ներկայացրել Հայաստանի տարբեր բուհերի շուրջ 360 դիմորդներ:
Մեր ուսանողուհու արձանագրած այս հաջողությունը ոչ միայն նրա անձնական մեծ ձեռքբերումն է, այլև ՇՊՀ-ում մատուցվող կրթության որակի և մեր ուսանողների բարձր պատրաստվածության հերթական ապացույցը:
Հպարտ ենք, որ մեր ուսանողները շարունակաբար ընդլայնում են իրենց գիտելիքները, ձեռք բերում նոր փորձ՝ ակտիվորեն ներգրավվելով կրթական ու մասնագիտական զարգացման ծրագրերում։
