ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՅԱՍԻԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

Ռումինիայի Յասիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը մեկնարկել է 2026-2027 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում են ՇՊՀ մեկ աշխատակցի՝ դասավանդելու նպատակով, հետևյալ մասնագիտությունների գծով․

  • Կրթություն
  • Պատմություն և հնագիտություն
  • Լեզուներ
  • Սոցիալական և վարքաբանական գիտություններ
  • Լրագրություն և ռեպորտաժ
  • Բիզնես և կառավարում
  • Մաթեմատիկա և վիճակագրություն
  • Ճամփորդություն, տուրիզմ և ժամանց։

Աշխատակիցների համար շարժունությունն իրականացվում է 5 օրով:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 10-ն է։

Դիմորդների ընտրությունը կատարվում է մրցույթով, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ՇՊՀ արտաքին համագործակցության կենտոն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Անձնագրի պատճեն
  2. Ինքնակենսագրական (CV)` Europass ձևաչափով
  3. Մոտիվացիոն նամակ
  4. Հայտադիմում
  5. Դասավանդման ծրագիր (նախնական տարբերակ)
  6. Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ
  7. Շարժունության ընթացքում նախատեսված դասախոսությունների թեմաները։

ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոնը բուհի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար, ըստ նրանց հետ համաձայնեցված ժամանակացույցի, կանցկացնի իրազեկող աշխատանքային հանդիպումներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, ինչպես նաև գրել նամակ shsuinternational@shsu.am  էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 077 069 126 հեռախոսահամարին բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00-ն: