ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ։

Բարի գալուստ գիտելիքի և նոր հնարավորությունների զարմանահրաշ աշխարհ: Թո՛ղ այս ուսումնական տարին ձեզ բերի նոր գիտելիքներ և բազում ձեռքբերումներ։

Առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր առաջինդասարանցիներին և առաջինկուրսեցիներին, քանզի այս օրն առավել հիշարժան է հենց նրանց համար։

Շիրակի պետական համալսարանի սիրելի՛ առաջինկուրսեցիներ, կյանքի ճանապարհին ձեզ սպասվում են բազում մարտահրավերներ և ձեռքբերումներ, բայց հիշեք, որ դուք միայնակ չեք․ ՇՊՀ-ի ողջ հանրույթը պատրաստ է աջակցելու ձեզ այդ դժվարին ճանապարհին: Մեր նպատակը ձեզ որակյալ կրթություն տալն է և ձեր կայացման համար լավագույն պայմաններ ապահովելը։

Սիրելի՛ ուսանողներ, դուք եք մեր երկրի ապագան, և մենք հավատում ենք ձեր ներուժին: