ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Ե․ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։
Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարևորագույն տոներից է, որը խորհրդանշում է ՀՀ Մայր Օրենքի ուժն ու նշանակությունը մեր հասարակական, իրավական և քաղաքական կյանքում։ Սահմանադրությունը ոչ միայն փաստաթուղթ է, այլև ժողովրդի կամքի արտահայտությունը, մեր պետականության հիմնաքարը, օրենսդրական համակարգի առանցքը, մեր ազգային ինքնության և միասնականության ամուր հենարանը։
Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարօրություն և միասնություն, մեր իրավունքների և պարտականությունների գիտակցում։
Թո՛ղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բոլոր գործողություններն ու որոշումները հիմնված լինեն Սահմանադրության սկզբունքների վրա։