«Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողով
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կողմից 2025թ. հոկտեմբերի 21-23-ին կազմակերպվում է ինստիտուտի 80-ամյակին նվիրված «Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողովը:
Պահանջներին համապատասխան պատրաստված նյութերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025թ. օգոստոսի 15-ը՝ էլեկտրոնային և 1 օրինակ տպագիր տարբերակով՝ հետևյալ հասցեով՝ Երևան 0070, Ալեք Մանուկյան 11, 2-րդ հարկ՝ Գիտամեթոդական բաժին, հեռախոսներ՝ (010) 55–33-10 (ներքին՝ 1-64), 055-36-89-19 Երանուհի Սիմոնյան, էլ. հասցե՝ eranuhi.simonyan@sportedu.am:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):