ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Անգնահատելի է ձեր ներդրումն ապագա սերնդի ձևավորման, կրթության և դաստիարակության գործում։ Դուք ոգեշնչում և գիտելիքների աշխարհի դռներն եք բացում աշակերտների առաջ։

Շնորհակալություն ձեր անմնացորդ նվիրումի, յուրաքանչյուր աշակերտի հանդեպ ցուցաբերած համբերության, հոգատարության և քրտնաջան աշխատանքի համար։

Սիրելի՛ ուսուցիչներ, մեր վաղվա օրը ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի՝ աշակերտներին կրթելու ու դաստիարակելու նվիրական ջանքերի մեջ է։ Թո՛ղ ձեր տոնը լցված լինի շնորհակալ ժպիտներով ու երախտիքի խոսքերով։ Թո՛ղ ձեր վաստակն ամփոփված լինի ուժեղ ու հզոր Հայաստանի կայացման գործում։

Սիրով՝ ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյան