«Կրթության թվային վերափոխում. ներկա վիճակը և հեռանկարներ» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով

Կուրսկի պետական բժշկական համալսարանը 2023թ. նոյեմբերի 17-18-ը կազմակերպում է «Կրթության թվային վերափոխում. ներկա վիճակը և հեռանկարներ» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 8-ը գրանցվել https://ksmuconfs.org/?p=27669 հղումով, ներկայացնել թեզիսը և զեկույցը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: