ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Սիրելի՛ մայրեր, քույրեր ու դուստրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Կինը յուրօրինակ արարիչ է, կյանքի սկիզբ և կյանքի աղբյուր։ Այսօր այն օրն է, որ մենք ևս մեկ անգամ արժևորելու ենք, գնահատելու այն անկրկնելի դերը, որ վերապահված է կնոջը` սերունդների դաստիարակության և մեր հայրենիքի ապագան կերտելու գործում։ Հայ կինն իր անձնուրաց նվիրվածությամբ, հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով մշտապես եղել է հայ օջախի ամրությունը, հենարանն ու սյունը։ Դուք եք հասարակության հիմնաքարը, Ձեր ձեռքերում է մեր ներկան և մեր ապագան։

Սիրելի՛ կանայք, թող առողջությունը, սերն ու ընտանեկան ջերմությունն ուղեկցեն ձեզ ողջ կյանքի ընթացքում։

Սիրով՝ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյան