ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի´ուսանողներ,

Իմ և Շիրակի պետական համալսարանի ողջ հանրույթի անունից  ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Անժխտելի է, որ դուք եք մեր հայրենիքի հենասյուները, իսկ մեր երկրի ապագան ու առաջընթացը պայմանավորված են նաև ձեր ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ:

Շիրակի պետական համալսարանը, որի ուսանողները լինելու պատիվն ու պարտասխանատվությունն ունեք դուք, շարունակում է բարեփոխումներն իր առաքելության բոլոր ուղղություններով: Համոզված եղեք, որ իրականացվող քայլերը միտված են ձեզ համար որակյալ կրթություն և ուսանողակենտրոն միջավայր ապահովելուն, նորարարական գաղափարներն ու հետազոտական աշխատանքները խթանելուն:

Սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ, որ ձեր համալսարանական տարիները լավագույնս օգտագործեք, ունենաք անմոռանալի և հագեցած ուսանողական առօրյա, լինեք ստեղծարար ու նախաձեռնող, ձեր ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեք մեր երկրի հզորացմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ, անսպառ եռանդ և ամենայն բարիք։