Հասանելի է «Ավստրիական կրթաթոշակների և հետազոտական դրամաշնորհների շտեմարանը»

Սիրելի՛ ուսանողներ,

Նշված https://grants.at/en/   հղումով կարող եք ծանոթանալ  «Ավստրիական կրթաթոշակների և հետազոտական դրամաշնորհների շտեմարանում» ներկայացված 2023-2024 թթ. ուսումնական տարվա դրամաշնորհային ծրագրերին:

Շտեմարանը պարունակում է Ավստրիայի կրթության, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության, ինչպես նաև այլ հաստատությունների ավելի քան 1200 դրամաշնորհային ծրագրերի մասին տեղեկատվություն՝ ուսանողական կրթաթոշակներից մինչև միջազգային հետազոտական ծրագրեր: