«Երաժշտությունը որպես կառավարման գործիք գլոբալիզացիայի պայմաններում»․ սեմինար ՇՊՀ-ում

Ոսանողների միջազգային օրվան ընդառաջ հայտարարված «Ուսանողական շաբաթ» միջոցառումների շրջանակում «Երաժշտությունը որպես կառավարման գործիք գլոբալիզացիայի պայմաններում» խորագրով սեմինար վարեց ՇՊՀ-ի դոցենտ, պատմական գիտ․ թեկնածու Լիլիթ Ասոյանը։

Խոսելով երաժշտության ստվերային կողմի մասին, բանախոսը ներկայացրեց դրա միջոցով զանգվածային գիտակցության վրա ազդելու ուղիները, անդրադարձավ գլոբալացման հիմնական հատկանիշներին ու երաժշտության ազդեցության ասպեկտներին։

Լիլիթ Ասոյանն իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելիս  օրիակներով ցույց տվեց, թե ինչպես են երաժշտության տարբեր ժանրերն ազդում հասարակության վրա և ինչ նպատակներով կարող են կիրառվել այդ մեթոդները։

Հանդիպման ավարտին ծավալվեց քննարկում, բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին։