Ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման հայտարարություն

Հարգելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները 2022-2023 ուստարվա համար ընդունվում են մինչև ս․թ․ նոյեմբերի 28-ը։

Առաջին կուրսի հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակը, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ֆակուլտետի դեկանատ:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության, տրամադրում է՝

  • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (28 և ավելի միավոր),
  • սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին,
  • մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի:

 

Հարցերի դեպքում դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին