ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ
Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ։
Լուսավոր այս տոնն ուրախալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը Հայաստանի ներկայի և ապագայի կերտման հայրենանվեր գործում։
Մաղթում եմ, որ նոր հորիզոններ նվաճելու ձգտումը, ստեղծարար ոգին ու սեփական ուժերի հանդեպ անսասան հավատն ուղեկից լինեն ձեր բոլոր նախաձեռնություններին։
