Գիտական սեմինար ՇՊՀ-ում
Այսօր ՇՊՀ-ում Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ Լիլիթ Ասոյանն անցկացրեց գիտական սեմինար «Օլգինյան գիմնազիան՝ Ալեքսանդրապոլի առաջին իգական կրթօջախ» թեմայով:
Բանախոսը ներկայացրեց իր կատարած հետազոտական աշխատանքի արդյունքները՝ Գյումրու ամենահին իգական կրթօջախ Օլգինյան գիմնազիայի պատմությունը:
Հետազոտության ընթացքում հնարավոր է եղել վերականգնել գիմնազիայի ստեղծման պատմությունը և պարզել, որ կրթօջախը հիմնվել է 1879թ., իսկ ներկայումս պահպանված շենքի ճակատային մասում զետեղված է շինության հիմնարկեքի թվականը՝ 1912:
Բացի այդ, սա Գյումրիի այն եզակի կառույցներից է, որն իր գոյության ողջ ընթացքում պահպանել է միևնույն գործառույթը՝ այն մշտապես ծառայել է որպես կրթական հաստատություն:
