«Դարձվածային միավորներն Ալեքսանդրապոլի հեքիաթներում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ գիտական սեմինար, որի բանախոսն էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Աստղիկ Հայրապետյանը:
Նա ներկայացրեց Ալեքսանդրապոլի հեքիաթներում գործածված դարձվածաբանական միավորների առանձնահատկությունները, դրանց լեզվամտածողական, մշակութային և դաստիարակչական արժեքը։
Բանախոսի կողմից հատուկ ընդգծվեց, որ հեքիաթներում կիրառված դարձվածքները ոչ միայն արտահայտում են ժողովրդական խոսքի հուզաարտահայտչական ուժն ու ազգային ինքնատիպությունը, այլև բացահայտում են տվյալ տարածաշրջանի կենցաղը, մտածողությունն ու հոգևոր մշակույթը։
Սեմինարը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում՝ դառնալով գիտական քննարկման հարթակ։
