Շիրակի պետական համալսարանում շարունակվում են կրթության և գիտության հանրահռչակմանն ուղղված նախաձեռնությունները
2026 թ.-ի ապրիլի 30-ին համալսարանում կայացավ ՇՊՀ—ի աշխատակիցների և ուսանողների գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ տրամադրվող ներբուհական դրամաշնորհի շրջանակում «Նորարար մոտեցումները որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց» (ծածկագիր՝ SUSh-PRIOR N01-SCI-2024) թեմայի իրականացման ընթացքում մշակված երկու ուսումնամեթոդական ձեռնարկների շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին վերոնշյալ երկու ուսումնամեթոդական ձեռնարկները՝
- «Զանգվածի կենտրոնի որոշ կիրառությունների մասին» (հեղինակներ՝ Գ. Նիկողոսյան, Վ. Մանուկյան, Լ. Մարգարյան),
- «Կինեմատիկական մոտեցումները մաթեմատիկական խնդիրներում» (հեղինակներ՝ Վ. Մանուկյան, Գ. Նիկողոսյան)։
Հեղինակները նշեցին, որ ժամանակակից կրթության կարևորագույն մարտահրավերներից մեկը տարբեր գիտակարգերի միջև կապերի ամրապնդումն է։ Ձեռնարկներում ներկայացված են մաթեմատիկայի և ֆիզիկայի փոխկապակցված կիրառություններ, որոնք նպաստում են ուսուցման արդյունավետության բարձրացմանը և տեսական գիտելիքների գործնական կիրառմանը։
Շնորհանդեսի ավարտին հեղինակներն իրենց աշխատանքները նվիրեցին միջոցառմանը մասնակցած դասախոսներին, ոլորտի մասնագետներին և ուսանողներին։
ՇՊՀ—ի աշխատակիցների և ուսանողների գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ տրամադրվող ներբուհական դրամաշնորհի տրամադրման կարգի դրույթներին համապատասխան՝ 2026 թ.-ի մայիսի 12-ին և 13-ին իրականացվեցին նաև ոչ ֆորմալ դասընթացներ, որոնց ընթացքում ուսումնամեթոդական ձեռնարկները ներկայացվեցին համապատասխան մասնագիտություններում սովորող ուսանողներին՝ խթանելով հետազոտական մտածողության և միջառարկայական ուսումնառության զարգացումը։
