Մայիսի 12-ին և 13-ին ՇՊՀ-ում անցկացվեցին ոչ ֆորմալ դասընթացներ
Դասընթացներն իրականացվեցին ՇՊՀ-ի կողմից տրամադրվող «SUSH N01-SCI-2024» ծածկագրով ներբուհական դրամաշնորհի շրջանակում՝ իրականացված հետազոտության արդյունքները ներկայացնելու նպատակով։
Դասընթացավարը՝ Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դասախոս, ասպիրանտ Ք․ Հարությունյանը, ներկայացրեց հետազոտության ընթացքում իրականացված աշխատանքները և անդրադարձավ զբոսաշրջային ռեսուրսների գնահատման մոտեցումներին։
Դասընթացն իրականացվեց երկու փուլով։
Առաջին հանդիպման ընթացքում դասընթացի մասնակիցներին տրվեցին անհատական հանձնարարություններ, որոնք վերաբերում էին Գեղարքունիքի մարզում առկա զբոսաշրջային գրավչության օբյեկտներին և դրանց գնահատումներին։ Յուրաքանչյուր մասնակից առանձնացրեց 5 հիմնական զբոսաշրջային ռեսուրս, որոնք իրենք ճանաչում են Գեղարքունիքում և գնահատեց դրանք 1-10 միավորով, ըստ հետևյալ երեք չափորոշիչների՝
- Գրավչություն,
- Մատչելիություն,
- Զբոսաշրջային ներուժ:
Գնահատումներն ավարտելուց հետո դասընթացավարի կողմից իրականացվեց ստացված արդյունքների վերլուծություն, և առանձնացվեցին ամենաբարձր միավորներ հավաքած օբյեկտների ցանկերը՝ ըստ վերոնշյալ չափանիշների։
Երկրորդ հանդիպման ընթացքում մասնակիցները բաժանվեցին երեք խմբերի, որից հետո, հաշվի առնելով նախորդ օրն ստացած տվյալները, կազմեցին զբոսաշրջային երթուղիներ։
Դասընթացներին և քննարկումներին ակտիվորեն մասնակցում էին «Կայուն զբոսաշրջություն» և «Սերվիս» մասնագիտությունների ուսանողները։
