ՇՊՀ-ում կանցկացվեն 20 կրեդիտի շնորհման դասընթացներ

«Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 5 տարի ժամկետով երաշխավորվել է իրականացնելու «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» 20 կրեդիտի շնորհման մոդուլով նախատեսված դասընթացները։

Դասընթացները կկազմակերպվեն Շիրակի պետական համալսարանում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով՝ ս.թ. հունիսի 13-ից մինչև սեպտեմբերի 30-ը (ներառյալ՝  պրակտիկան և ամփոփիչ ստուգումը):

Դասընթացների արժեքը 140.000 ՀՀ դրամ է։ Դասընթացներին կարող են մասնակցել միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող անձինք։ Վերապատրաստման այս փուլի համար մասնակիցների առավելագույն քանակը 30 է:

Դիմումներն  ընդունվում են   Շիրակի  պետական  համալսարանի  Արտաքին  համագործակցության   կենտրոնում  (ք. Գյումրի,     փ. Պ. Սևակի 4, Բ2-16 աշխատասենյակ, հեռ.՝ 095-969-001),  սթ մայիսի  18-ից մինչև հունիսի 8-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը՝ 10։00-17։00։ Ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:

Պահանջվող փաստաթղթեր՝

1․ դիմում՝ ՇՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում),

  1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
    3․ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթության դիպլոմի պատճենը,
    4․ 2 լուսանկար՝  3×4 սմ չափի։