«Ժողովրդական մանկավարժության լեզվական առանձնահատկությունները Շիրակի խոսվածքում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիետա Խաչատրյանի նախաձեռնությամբ կայացած գիտական սեմինարի ընթացքում իրականացավ ժողովրդի բանավոր ստեղծագործության փոքրածավալ ժանրերի լեզվաոճական քննությունը հինավուրց Շիրակի բառ ու բանի համատեքստում։

Բանախոսը հատկապես կարևորեց ժողովրդական մտածողության բյուրեղացած ձևերի՝ առած-ասացվածքների, խրատների և իմաստնախոսությունների իմաստային ու ոճական արժեքը՝ ընդգծելով դրանց նշանակությունը տեղեկատվական դարի լեզվավիճակի պայմաններում։

Ուշագրավ էր նաև առած-ասացվածքների ներկայացումը որպես յուրատեսակ «ժողովրդական օրենսգիրք», որը սերնդեսերունդ փոխանցվելով, ավանդական միջավայրում ունեցել է ուղղորդող և դաստիարակչական նշանակություն։

Հանդիպումն ավարտվեց ակտիվ հարցուպատասխանի և մտքերի փոխանակման ջերմ մթնոլորտում։

« of 3 »