Գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Կարինե Պետրոսյանը գիտական սեմինարի ընթացքում ներկայացրեց «Շիրակի և Լոռու մարզերում տարածված դաղձ պղպեղային (Mentha piperita) տեսակի հումքից եթերայուղերի ստացման ու դրանց որակաքանակական կազմի գնահատում» թեմայով հետազոտությունը։
Հետազոտության հիմնական նպատակն էր գնահատել ՀՀ հյուսիսային մարզերի բուսական ռեսուրսների ներուժը՝ արժեքավոր եթերայուղերի արտադրության տեսանկյունից, ինչպես նաև անդրադառնալ տարբեր բնակլիմայական պայմաններում աճող եթերայուղատու դեղաբույսերի նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությանը։
Բանախոսը ներկայացրեց նաև եթերայուղային արտադրության համար արժեքավոր հումք հանդիսացող պղպեղային դաղձի եթերայուղի պարունակության քանակական գնահատման արդյունքները, դրանց կիրառական նշանակությունն ու հետագա պահպանման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունները։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում։
