ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Վերջին զանգի առթիվ

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական Վերջին զանգի տոնական   առիթով։

Այսօր առանձնահատուկ և հիշարժան  օր է։ Վերջին զանգը խորհրդանշում է ոչ միայն դպրոցական կյանքի ավարտը, այլև կյանքի նոր ուղու սկիզբը։

Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն արժանապատվությամբ կանցնի իր երազանքներն ու նպատակները կյանքի կոչելու լուսավոր ճանապարհը՝ լի վճռականությամբ ու անսպառ եռանդով։

Իմ երախտագիտության խոսքն եմ հղում ձեր հարգարժան ուսուցիչներին ու սիրելի ծնողներին՝ սերունդներին կրթելու և դաստիարակելու իրենց ազգանվեր աշխատանքի, հոգատար ու ջերմ վերաբերմունքի համար։

Սիրելի՛ շրջանավարտներ, մաղթում եմ, որ խաղաղ երկնքի ներքո ձեզ ուղեկից լինի նորանոր  հաղթանակների զանգը:

Բարի երթ և հաջողություններ ձեզ: