ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Երեխաների միջազգային տոնի առթիվ

Սիրելի՛ երեխաներ,

 

Շնորհավորում եմ ձեզ տարվա ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

 

Ուզում եմ այսօր աշխարհի բոլոր մանուկներին մաղթել խաղաղ, երջանիկ ու անհոգ մանկություն։ Թող բոլորը մեծանան հզոր հայրենիքում և ընտանեկան ջերմ մթնոլորտում, ստանան որակյալ ու ժամանակակից կրթություն՝ շրջապատված հոգատար ուսուցիչներով և ընկերներով, թող ձեր ծնողները միշտ հպարտանան ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով։ Մենք՝ մեծահասակներս, չխնայելով մեր ջանքերը, անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի ապահովենք ձեր լուսավոր ապագայի խաղաղ ընթացքը։

 

Սիրելի՛ երեխաներ, ցանկանում եմ, որ ուրախությունն ու մանկական բերկրանքը ուղեկցեն ձեզ ողջ կյանքի ընթացքում:

 

Սիրով՝ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյան