ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ համալսարանական մեծ համայնքի ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։
Սահմանադրությունը մեր պետականության իրավական հիմքն է, ազգային միասնականության, ժողովրդավարական զարգացման և իրավունքի գերակայության կարևորագույն մարմնավորումը։ Այն արտահայտում է մեր ժողովրդի կամքը՝ կառուցելու ինքնիշխան, սոցիալական և իրավական պետություն։
Բարձրագույն կրթական հաստատությունները ձևավորում են ոչ միայն գիտելիք կրող մասնագետներ, այլև պատասխանատու և արժեքահեն քաղաքացիներ, ովքեր գիտակցում են իրավական պետության կառուցման գործում իրենց դերն ու պատասխանատվությունը։ Այս առումով Շիրակի պետական համալսարանը հավատարիմ է իր առաքելությանը՝ պատրաստել մրցունակ մասնագետներ և միաժամանակ նպաստել իրավական մշակույթի, ժողովրդավարական արժեքների, ազնվության և քաղաքացիական պատասխանատվության ամրապնդմանը։
Այս խորհրդանշական օրը ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրի առաջընթացը պայմանավորված է ոչ միայն Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների առկայությամբ, այլև դրանց նկատմամբ մեր ամենօրյա հավատարմությամբ։ Պատասխանատու վերաբերմունքը օրենքի, մարդու իրավունքների, կրթության և հանրային արժեքների նկատմամբ այն ամուր հիմքն է, որի վրա կառուցվում է Հայաստանի Հանրապետության կայուն և արժանապատիվ ապագան։
Թո՛ղ խաղաղությունը, օրենքի գերակայությունը և համազգային պատասխանատվությունը լինեն մեր հասարակության զարգացման անսասան հիմքը։
Շնորհավոր Սահմանադրության օր։
