ՇՊՀ-ում ավարտվեց «Ամառային դպրոց» ծրագրի երկրորդ փուլը

Շիրակի պետական համալսարանում ավարտվեց «Ամառային դպրոց» ծրագրի երկրորդ փուլը, որի ընթացքում մասնակից աշակերտները մեկ շաբաթ շարունակ հնարավորություն ունեցան համատեղել կրթական, ճանաչողական և ժամանցային միջոցառումները։

Ծրագրի վերջին օրը հագեցած էր հետաքրքիր և ակտիվ միջոցառումներով։

Աշակերտները մասնակցեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին՝ ցուցադրելով իրենց գիտելիքները, ինչպես նաև արագ կողմնորոշվելու և թիմային աշխատանքի հմտությունները։

Այնուհետև նրանք զբոսնեցին  համալսարանի այգում, իսկ մարզադահլիճում մասնակցեցին ընկերական մարզական մրցումներին՝ փորձելով իրենց ուժերը տարբեր մարզաձևերում։

Օրվա ավարտին տեղի ունեցավ ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում մասնակիցներին մրցանակներ և շնորհակալագրեր հանձնեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։

Ռեկտորը շնորհավորեց աշակերտներին ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով  ակտիվ մասնակցության համար:

«Ամառային դպրոց» ծրագրի աշխատանքները համակարգում էին ՇՊՀ-ի Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի աշխատակիցներ Մեսրոպ Ղալաչյանն ու Մելինե Դավինյանը:

« of 5 »