Շիրակի պետական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը
Հուլիսի 3-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը, որը վարեց ԳԽ նախագահ, համալսարանի ռեկտոր Ե. Սերոբյանը։
Օրակարգային հարցերը ԳԽ-ի կողմից հաստատվեցին միաձայն:
ԳԽ նախագահը ներկայացրեց առաջին հարցը, որով նախատեսվում էր ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված թեկնածուներից ընտրել Հոգաբարձուների խորհրդի անդամ:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից թեկնածուներ էին առաջադրվել Արտակ Հովհաննիսյանը, Նելլի Նալբանդյանը և Հովիկ Մելքոնյանը: Թեկնածուներից Ա. Հովհաննիսյանը և Նելլի Նալբանդյանը ինքնաբացարկ հայտնեցին։
Գիտական խորհուրդը երկու թեկնածությունների պաշտոնական դիրքորոշումներն ընդունեց ի գիտություն:
ԳԽ անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրվեց Հովիկ Մելքոնյանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև համալսարանի գործունեությանը վերաբերող ընթացիկ այլ հարցեր ևս։
