ՇՊՀ-ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։

Գարնանային այս հրաշալի օրը ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին, համալսարանի ուսանողուհիներին և կին աշխատակիցներին՝ կրթության և գիտության զարգացման ոլորտում անմնացորդ աշխատանքի և ավանդի համար, շնորհակալություն ձեր համբերատարության և կանացի իմաստության համար:

Սիրելի՛ կանայք, դուք ձեր քնքշությամբ ու հոգատարությամբ ավելի պայծառ ու գեղեցիկ եք դարձնում մեզ շրջապատող աշխարհը։ Մաղթում եմ, որ ձեր կյանքը լցված լինի սիրով ու ժպիտով, իսկ երջանկությունը մշտապես լինի ձեր հավատարիմ ուղեկիցը:

Շնորհավոր մարտի 8։