Գիտելիքի օրը ՇՊՀ-ում

2018-19 ուստարում Շիրակի պետական համալսարանում նորամուտը նշեց 135 ուսանող: Գիտելիքի և դպրության օրը համալսարանականները նշեցին տոնական տրամադրությամբ՝ երաժշտական ընդմիջումներով ու #ՇՊՀ գրառումներով անկյունում լուսանկարվելով: Շիրակի մայր բուհի ուսանողներին ողջունեցին ՇՊՀ ՈՒԽ նախագահ Ջեմմա Ղազարյանը և ռեկտորի պարտականություններ կատարող Երվանդ Սերոբյանը: ՇՊՀ ՈւԽ անդամներն էլ դեպի ֆակուլտետներ ու լսարաններ շրջայց կազմակերպեցին առաջին կուրսեցիների համար, որտեղ ուսանողները ծանոթացան ուսումնական ժամանակացույցին ու դասացուցակին: