ՇՊՀ-ում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարը

Այսօր Շիրակի պետական համալսարանում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանի ուղեկցությամբ շրջեց համալսարանում, ծանոթացավ նիստերի ու սպորտային դահլիճների, գրադարան-ընթերցասրահի նյութատեխնիկական հնարավորություններին, եղավ լսարաններում, վերջերս մանրէաբանության և կեսնատեխնոլոգիայի ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայում, հանդիպեց այդ պահին համալսարանում վերապատրաստում իրականացնող Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի մասնագետների հետ:

Արայիկ Հարությունյանը ուսումնական գործընթացի կազմակերպման ու դասավանդման մեթոդների հետ կապված որոշ հարցեր քննարկեց մանկավարժության ֆակուլտետի դասախոսների հետ: