Էրազմուս+ ABioNet ծրագրի շրջանակում իրականացված դասընթացի մասնակիցները հավաստագրեր ստացան

Շիրակի պետական համալսարանում այսօր շարունակվեց Էրազմուս+ ABioNet ծրագրի շրջանակներում իրականացվող ուսանողների և դասախոսների վերապատրաստումը:

Դասընթացն այսօր նվիրված էր մասնագիտական հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից Գերարդ Քուլենը ինտերակտիվ մեթոդներով ներկայացրեց հաղորդակցման իրականացման փուլերը, մասնակիցներն էլ գործնականում փորձեցին հմտորեն հաղորդակցվել ու բանակցություններ վարել:

Երկօրյա դասընթացի ավարտին Շիրակի մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանը, դասընթացավարներ Գերարդ Քուլենն ու Վալերիա Ռաչևան մասնակցության հավաստագրեր հանձնեցին և կարևորեցին ստարտափերի ու բիզնես գաղափարների մշակմանը միտված վերապատրաստումների իրականացումը՝ հույս հայտնեով, որ բուհերի համագործակցությունը նոր ծրագրերով կշարունակվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ մասնագետները նույն թեմայով վերապատրաստման դասընթացներ էին անցկացրել Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային և Գավառի պետական համալսարաններում: