ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՇՊՀ-ում անցկացվեց պիլոտային երկրորդ դասընթացը՝ Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «EMI որակի ապահովում» և «EMI հետազոտական աշխատանք գրելու հմտություններ» կրթական մոդուլների փորձարկման երկրորդ դասընթացը, որն անցկացրին Էրազմուս+ SMARTI ծրագրի ՇՊՀ համակարգող Հովիկ Մելքոնյանը, Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Մատիկյանը և Մաթեմատիկայի, Ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դասախոս Կարլեն Մանուկյանը։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում էին Գյումրու Ռուսական տան ներկայացուցիչները

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին Գյումրու Ռուսական տան ներկայացուցիչները։ Նրանք ՇՊՀ-ի հետ ունեցած համագործակցության շրջանակներում համալսարանի գրադարանին նվիրեցին շուրջ 300 անուն մասնագիտական գրքեր, ուսումնական ձեռնարկներ և գիտական հոդվածների ժողովածուներ (ռուսերեն և անգլերեն լեզուներով): Կարդալ ավելին․․․

Աշխատանքային խորհրդակցություն ՇՊՀ-ում

Այսօր՝ փետրվարի 2-ին, Շիրակի պետական համալսարանի «Բանականության բանալի» ակումբում ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։ Կարդալ ավելին․․․

Հարգանքի տուրք՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի օրը Շիրակի պետական համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները այցելել են «Շիրակ» գերեզմանատուն հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Կարդալ ավելին․․․

Համագործակցության նոր հուշագիր

Հունվարի 24-ին Շիրակի պետական համալսարանն, ի դեմս ռեկտոր Երվանդ Սերոբյանի, և Գյումրիի «ՊՐՈԳՐԵՍ» համալսարանն, ի դեմս ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանի, ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Կարդալ ավելին․․․

Պարգևատրվեցին ՇՊՀ-ի 2022-2023  ուստարվա լավագույն ուսանողները

Շիրակի պետական համալսարանում «Լավագույն ուսանող» մրցույթն անցկացվում է ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման» կանոնակարգի համաձայն։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում տարեմուտի միջոցառում էր

Շիրակի պետական համալսարանում այսօր՝ այս տարվա վերջին աշխատանքային օրը, տեղի ունեցավ տարեմուտի միջոցառում աշխատակիցների մասնակցությամբ։

Բուհի ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհավորեց բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ Հայոց աշխարհին ցանկանալով խաղաղություն, բուհի աշխատակազմին՝ աշխատանքային և ստեղծագործական արգասաբեր գործունեություն։ Կարդալ ավելին․․․

«Հայոց այբուբենը ժամանակի քննության առաջ» թեմայով գիտական սեմինար

Այսօր Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար` «Հայոց այբուբենը ժամանակի քննության առաջ» թեմայով, որի բանախոսն էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Մարիետա Խաչատրյանը։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի դպրոցում ամանորյա տոնավաճառ էր

Այսօր ՇՊՀ-ի դպրոցում ամանորյա տոնավաճառ էր։ Դպրոցի միջանցքում տեղադրված տաղավարներում ներկայացված էին Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշեր, հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի, տաք ըմպելիքներ, յուղանկարներ, փայտից աշխատանքներ, որոշ տաղավարներում էլ աշակերտները տեղում էին պատրաստում թխվածքաբլիթներ։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում վառվեցին տոնածառի լույսերը

Այսօր ՇՊՀ-ում տոնական տրամադրությամբ և ուրախ մթնոլորտում վառվեցին բուհի գլխավոր մասնաշենքի տոնածառի լույսերը։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Շառլ Մալասը

Դեկտեմբերի 14-ին Շիրակի պետական համալսարանում հյուրընկալել էինք ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Շառլ Մալասին։ Հանդիպման ընթացքում Շառլ Մալասը մասնակիցներին ներկայացրեց «Ցամաքային (Չոր) նավահանգիստ» ստեղծելու նախագիծը։ «Ցամաքային նավահանգիստը» նախատեսվում է կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, քանի որ այս տեղանքը անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում կայացավ տեղեկատվական–իրազեկման հանդիպում

ՇՊՀ-ում կայացավ տեղեկատվական–իրազեկման հանդիպում նվիրված գիտահետազոտական գործունեության ուղղությամբ համալսարանում առկա, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից առաջարկվող դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին ու առանձնահատկություններին։Կարդալ ավելին․․․

Քաղաքացիական կրթության կենտրոն` ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Քաղաքացիական կրթության կենտրոնի» հանդիսավոր բացումը։

Միջոցառմանը ներկա էին մարզային իշխանության և այլ բուհերի ներկայացուցիչներ, ՇՊՀ-ի վարչական կազմը և ուսանողները։ Կարդալ ավելին․․․