Աշխատանքային խորհրդակցություն ՇՊՀ-ում

Այսօր՝ փետրվարի 2-ին, Շիրակի պետական համալսարանի «Բանականության բանալի» ակումբում ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՇՊՀ-ի պրոռեկտորները, Կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, կառուցվածքային մյուս ստորաբաժանումների ղեկավարները, Հոգաբարձուների խորհրդի անդամներ և բուհի այլ աշխատակիցներ։

Հանդիպման նպատակը ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին ընդառաջ համալսարանում իրականացված աշխատանքների քննարկումն էր։ ՇՊՀ-ի պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավարի ԺՊ Գագիկ Նիկողոսյանը՝ որպես ինստիտուցիոնալ հավատարմագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար ստեղծված խմբի համակարգող, ներկայացրեց այս ընթացքում իրականացված աշխատանքային ամբողջ գործընթացի քաղաքականությունը, գաղափարախոսությունը և փիլիսոփայությունը, որտեղ, ինչպես նշեց բանախոսը, կան նորարարական մոտեցումներ ու լուծումներ։ Նա նշեց, որ ստեղծվել է չափելի գործիքակազմ, որի միջոցով բանաձևային ճշտությամբ հնարավոր է գնահատել կատարված աշխատանքների արդյունավետությունը։ Խորհրդակցությունն ընթացավ քննարկման և հարցուպատասխանի ձևաչափով:

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանն իր եզրափակիչ խոսքում շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբին, ներկաներին և նշեց, որ հետևողական և համակարգված աշխատանքի արդյունքում մենք է՛լ ավելի կբարձրացնենք մեր բուհի վարկանիշը և կկարողանանք դրական արդյունք ապահովել ինստիտուցիոնալ հավատարմագրման հերթական գործընթացում։